Կարծիք

16.05.2020 14:35


Սուտ համար․․․

Սուտ համար․․․

Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում 100 փաստ էր նշում։ Ու դարձյալ ստում էր։

Հիմա ապացուցեմ այդ ստերից մեկը՝ հիմնվելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։

Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով կարագի գնին, նշել է․ «Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին՝ 3906 դրամ, իսկ հիմա՝ 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարևոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»։

Ըստ վիճկոմի տվյալների՝ կարագի միջին գինը 2018–ին եղել է 5․199 դրամ, իսկ 2019–ին՝ 5․070 դրամ։

Այս տարվա գնանկումը նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, ըստ պաշտոնականի, կազմել է համապատասխանաբար 5.4, 5.8, 5.4 և 2.1 տոկոս։

Որտեղի՞ց է վերցրել Փաշինյանը գների մասին տեղեկությունը և ինչպե՞ս է հաշվել, որ կարագի գնի 16 տոկոս գնանկում կա, դժվար է ասել։

Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում և ինքը ակամայից է դառնում ստախոս։ Հարցը հռետորական է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը