Քաղաքական

16.05.2020 14:23


Եթե խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, նույնն էլ դատական համակարգում բարեփոխումներն են. վարչապետ (տեսանյութ)

Եթե խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, նույնն էլ դատական համակարգում բարեփոխումներն են. վարչապետ (տեսանյութ)

Ընդհանուր առմամբ շատ է խոսվում բարեփոխումների տեմպի, արագության մասին, բայց հարցը իմ օրակարգում միշտ կա, թե արդյոք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին:
Նա նշեց, որ համարում է, որ բաեփոխումները պետք է Հայաստանում ընթանան հանդարտ կերպով, որպեսզի դառնան խորքային: «Երբ մեզ մոտ հյուր է գալիս, և խնդիր կա խորոված անելու, դրա համար թեժ կրակ է արվում, բայց եթե այդ խորովածը արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը մնում են սոված: Այդ բարի մղումը, որ արագ անենք խորովածը, հյուրերը սոված են հեռանում, քանի որ ուտելու չի այդ խորովածը: Էդ նույնն էլ բարեփոխումներ են, մենք տասնյակ բարեփոխւմներ ունենք, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց մտադրությունը լավն է: Մենք այդպես չենք ուզում, մենք ուզում ենք նորմալ կրակի վրա անել նորմալ խորոված, որ ՀՀ քաղաքացին գոհ լինի, հագենա, բավարարված զգա այդ բարեփոխումների արդյունքներից: Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել թեկուզ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան, մենք ուզում ենք անկախ դատարան ստեղծել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ դատական համակարգում մենք տեսնում ենք, որ կարող, արդար մարդիկ կան: «Ես ցնցված եմ այն փաստից, որ մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է, որ այս բաժակի սև ու սպիտակ լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինի, թե այս բաժակի սև ու սպիտակ լինելը մեր ընկերոջը, կլանին, որքանով է ձեռնտու»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կան բազմաթիվ կադրեր, որոնք հոյակապ, ազնիվ են, բյուրեղյա, բայց զրո պրոֆեսիոնալությամբ, և կան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ազնիվ չեն: «Մեր քաղաքական թիմի ուզածն այն է, որ մեր երկրում տեղի ունենա խորքային պրոցեսներ: Մարդիկ ուզում են գերանդին վերցնեն, աջ ու ձախ հնձեն, թացը չորի հետ խառնելով, ես դա ճիշտ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է գնանք լավ խորաված անելուն, որ մինչև խորքը եփվի, բովանդակային կերպով եփվի, և դա է երկարատև արդյունք բերելու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը