Արդեն 39 օր է` արգելափակման մեջ ենք, Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում, ուզում ենք վերադառանալ հայրենիք. Վերին Լարսում մնացած քաղաքացի
Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արգելափակման մեջ մնացած քաղաքացի ՍամվելՆերսիսյանը:
«Փոքր երեխաներ կան, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մարդատար 14-15 մենքենաններով ենք, 40-45 հոգի ենք: Ուզում ենք գալ հայրենիք: Վրաստանն ասում է՝ թող Արտաքին գործերի նախարարությունից մեկը գա ձեզ տանի, բայց մեր հանրապետությունը մեզ ընդունել չի ուզում: Ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն բանակցնեն, հետ գանք մեր հայրենիք»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ որպես լուծման տարբերակ` իրենց կողմից առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը:
«Ստում են, մենք տեսանյութն ունենք, որ մեզ ոմն Քանանյան մոտեցավ, ասեց, որ մեր հաշվին հետ գնանք Սոչի, Սոչի-Երևան տոմսն էլ մեր հաշվին առնենք՝ 9 հազար ռուբլի է, ավտոկայանտեղիում էլ մեքենան թողնելը օրական 50 ռուբլի է, ոչ ոք չգիտի՝ երբ սահմանը կբացվի: Բացատրեցինք, որ չենք կարող, ասեցին՝ կարող են 6 անձի ծախսերը հոգալ, ասացինք, որ կանանց և ծերերի, երեխաների թիվը 13 է, գոնե իրենց ծախսերը հոգան, գնացին ու էլ չեկան:
Հիմա փորձում են իրենց բարերար ներկայացնել, էդպես չէ: Մենք բոլոր տեսանյութեր ունենք, որտեղ մեզ հետ ինչպես են վարվել, ինչ են ասել, թող ստեր չտարածեն, թող չասեն՝ հայրենակիցների մասին մտածում են, այդպես չէ: Հիմա չգիտենք՝ էս անտառներում ինչքան ենք մնալու, ինչ ենք անելու»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի:
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:
Արդեն 39 օր է` արգելափակման մեջ ենք, Նիկոլ Փաշինյանին և ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում, ուզում ենք վերադառանալ հայրենիք. Վերին Լարսում մնացած քաղաքացի
Արդեն 39 օր հայրենիք վերադառնալ չենք կարողանում, արգելափակման մեջ ենք Վերին Լարս անցակետի վրացական հատվածից ռուս-վրացական սահմանի չեզոք գոտի տարան, հիմա ՌԴ անցակետից 2 կմ հեռավորության վրա ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ-ին մեր վիճակը չի հետաքրքրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արգելափակման մեջ մնացած քաղաքացի Սամվել Ներսիսյանը: