Քաղաքական

16.05.2020 16:08


«Չեմ հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Չեմ հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես չեմ հիշում, որ կորոնավիրուսը «պինցետով» հանելու և «արաղով» ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ վերջերս նա հայտարարել է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում և համաճարակի տարածման համար մեղադրել է քաղաքացիներին այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում հայտարարում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք:

Նշենք, որ վարչապետը կորոնավիրուսը «պինցետով» հանելու և օղիով ախտահանելու մասին խոսել է հանրաքվեի հանրահավաքների շրջանակում:

«Հաջորդը՝ կորովիրուսն ում շունն է, էլի որ, ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն, և մենք ասում ենք՝ կամ եկեք այնպես անենք, որ այդ շան պարանը ձեռքներս պահենք, կամ այնպես պահենք պարանը, որ մեզ չկծի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիների մեղավորությանը, Փաշինյանը նշեց, որ ինքը քաղաքացիներին չի մեղադրել, բայց քաղաքաիցների հետ համագործակցությունը իրենց քաղաքական գաղափարախոսության և ուսմունքի անբաժանելի մասն է:

«Իմիջիայլոց ասեմ՝ ընդդիմադիր ժամանակներում ինձ ասում էին՝ իշխանափոխություն տեղի կունենա՞, թե՞ չի ունենա, ես ասում էի՝ եթե ՀՀ քաղաքացին արձանագրի իր կամքը, ապա տեղի կունենա: Այն ժամանակ էլ էին ասում՝ էլի քաղաքացու վրա գցեց, սենց են անում, որ իրենց վրայից պատասխանտվությունը ցրեն: Ի՞նչ եղավ, եղա՛վ»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ պետությունը համայնք է և առանց համագործակցության հնարավոր չէ: «Եթե պարզվի, որ ՀՀ-ում քաղաքացիների մեծամասնությունը, բայց նման բան չի կարող պարզվել, նախընտրում է ապրել կոռումպացված երկրում, կառավարությունն ի՞նչ կարող է անել: Ուրիշ բան, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ ի ցույց դնի, որ չկոռումպացված երկիրն ավելի լավ է, և մենք հիմա դա ենք փորձում անել: Քաղաքացին չի մեղավոր, կառավարությունը քաղաքացիներին առաջնորդող դեր ունի, պետք է առաջնորդի, այդ թվում նաև՝ գաղափարներով, այդ թվում և ահազանգերով: Մենք չենք պատկերացնում երկրի զարգացում՝ առանց քաղաքացի-կառավարություն համագործակցության: Համաճարակի դեմ պայքարում էլ չենք պատկերացնում»,- ընդգծեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը