Մի կողմից տնտեսական, իսկ մյուս կողմից՝ առողջապահական աղետի առաջ ենք կանգնած, որից հնարավոր էր խուսափել, եթե կառավարման ղեկը պոպուլիստների ձեռքը չլիներ. քաղաքագետ
Միաժամանակ երկու լուրջ, կարևոր մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը՝ մի կողմից տնտեսական, սոցիալական աղետի, իսկ մյուս կողմից՝ առողջապահական աղետի առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին և ստեղծված իրավիճակին, երբ դեպքերն օր-օրի ավելանում են:
«Եթե երկիրը չվերաբացի իր տնտեսական ոլորտները, տրանսպորտը չաշխատի, ապա երկիրը կարող է հայտնվել սոցիալական կոլապսի մեջ: Մյուս կողմից այս որակի մակարդակի կառավարման ձևով, եթե երկիրը վերաբացի տնտեսության ճյուղերը, ապա երկիրը կհայտնվի առողջապահական կոլապսի մեջ: Այսինքն՝ մենք հայտնվել ենք բավականին ծանր վիճակում»,-ասաց նա:
Երվանդ Բոզոյանն ակնհայտ համարեց, որ հանրային տրանսպորտի աշխատելու պարագայում վարակի տարածումը մեծանալու է, և միակ հույսը այն է, որ այս շոգը կարող է կոտրել տարածումը, թեև այս կառավարման պարագայում այդքան էլ դրա հնարավորությունը մեծ չի համարում: «Եթե համեմատեք մեր վիճակը Վրաստանի հետ, տարբերությունը վեց-յոթ անգամ է: Նրանց բնակչությունը թեև ավելի շատ է, բայց ավելի լավ վիճակում են, քան մենք»,-ասաց նա և նշեց, որ Վրաստանում վարակի հնարավոր տարածման հնարավորությունը ավելի շատ էր, քան Հայաստանում, քանի որ նրանց մոտ զբոսաշրջիկների թիվը ավելի շատ է, սակայն կատարվեց ճիշտ հակառակը:
«Սա ցույց է տալիս, թե ինչ էֆեկտիվությամբ է աշխատում Վրաստանի կառավարությունը, և ինչ խայտառակ ոչ էֆեկտիվությամբ է աշխատում Հայաստանի կառավարությունը, այս տարբերությունը ամեն ինչ ասում է»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ Ադրբեջանում իրավիճակը ավելի բարվոք է: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ սպասվող աղետից կարելի էր խուսափել, եթե երկրի կառավարման ղեկը լիներ պրոֆեսիոնալ, բարեխիղճ մադկանց ձեռքում, սակայն գտնում է, որ երկրի ղեկը պոպուլիստների ձեռքն է:
Քաղաքագետը նկատեց, որ երբ բոլորը զգուշացնում էին, որ կա վարակի վտանգ, ամողջ աշխարհը զգոնության կոչ էր անում, Հայաստանը հանրաքվեի համար հանրահավաքներ էր կազմակերպում, որը կատալիզատորի դեր խաղաց, վարչապետը ասում էր՝ «կորոնովիրուսը ում շունն է»: «Հայաստանում մատների արանքով էին նայում իրավիճակին և հույսը մարդկանց ինքնագիտակցության վրա էին թողնում: Այսինքն՝ պրոֆեսիոնալ, մանկապարտեզային մակարդակի պատկերացումների արդյունքում Հայաստանը կանգնել է աղետի առաջ»,-ասաց նա:
Ըստ նրա ՝ վարչապետն արդեն տեսնում է, որ իրավիճակը խայտառակ, ինքն էլ խուճապի մեջ է, քանի որ Հայաստանը «տարածաշրջանային Իտալիա» կարող է դառնալ: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում երկրները կոնսոլոդիցայի կոչով են հանդես գալիս, իսկ Հայաստանում քաղաքական օրակարագում կորոնավիրուսը տասներորդական է, և գլխավոր խնդիրն է մնացել՝ մարդկանց հետևից ընկնելը:
«Նիկոլ Փաշինյանը ողջ հասարակությունը պառակտելով է զբաղված, իր գործըկերը մնում է ամբոխը, փորձելով հենվել այդ ամբոխի վրա՝ փաստացի հայտնվել է կոտրած տաշտակի առաջ»,-ասաց նա և նշեց, որ արդյունքում մարդկանց զգալի մասը՝ մոտ 30 տոկոսը, նույնիսկ չի հավատում, որ կորոնավիրուս կա: