Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 18-ին, շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում ուսումնասիրվում են գործով առկա փաստաթղթերը։
Նշենք, որ ուսումնասիրվեցին նաեւ այն գրությունները, որոնք ուղղվել էին գործով ամբաստանյալ Սամվել Ադյանի կողմից։ Նա մի քանի անգամ խնդրել էր քննիչին իր հետ ունենալ առանձնազրույց՝ առանց իր փաստաբանի ներկայության։
Ադյանը գրություն էր ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ Գեւորգ Խաչատրյանի հետ առերեսում չունենալու խնդրանքով. «Նրա հետ մեկ անգամ առերեսում ունենալուց հետո տվել եմ լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել եմ Գեւորգ Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները, ուստի նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։
Մի շարք գրությունների ուսումնասիրությունից հետո գործով ամբաստանյալ Դավիթ Սանասարյանն ասաց, որ այդ գրությունների իսկությանն ինքը չի հավատում, եւ, որ դա պատվիրված է քննիչների կողմից. «Այդ գրությունների, դիմումների տակ ոչ թե պետք է գրած լիներ Սամվել Ադյան, այլ պետք է գրած լիներ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչներ։ Անկհայտ է, որ քննիչի կողմից թելադրված է։ Քննիչի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չի կարող Սամվել Ադյանը նման բան ասել, որովհետեւ չի համապատասխանում իրականությանը, քննիչը վարպետորեն ներկայացրեց, որ սա Ադյանի գրությունն է»։
Գործով մեղադրող դատախազն էլ նշեց, որ արվում են հայտարարություններ, որոնք հաստատված չեն, եւ, որ դատաքննության ընթացքում Ադյանը կունենա հնարավորութուն՝ իր դիրքորոշումը հայտնելու.
«Արդեն երկրորդ անգամ պաշտոնատար անձի կողմից քննիչներին մեղմ ասած՝ ոչ իրավաչափ գործողությունները կատարելու վերաբերյալ կարծիքներ են հնչում, դրանք որեւէ կերպ հաստատված չեն։ Դիմումները մինչեւ մեր տրամադրության տակ լինելը՝ գրված ու ստորագրված են ամբաստանյալ Սամվել Ադյանի կողմից»։
2019 թվականի ապրիլի 9-ին Սանասարյանը հրավիրվել է ԱԱԾ։ Դրանից հետո Դավիթ Սանասարյանի կողմից գրություն է ուղղվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին։
Հրապարակվեց նաեւ այն գրությունը, որտեղ Սանասարյանը հրաժարվում է ներկայանալ հարցաքննության, նշելով, որ հարցաքննության օրն իրեն հարմար չի։
«Պարոն Սանասարյան, դուք, կարծես թե, պաշտոնեական դիրքը չարաշահել եք, որովհետեւ ձեր քննիչը ծանուցագիր է ուղարկել, ասել է՝ այսինչ օրը եկեք, դուք ՊՎԾ ղեկավարի բլանկով իրեն ասում եք՝ ես չեմ կարող գալ հարցաքննության։ Դուք չպիտի առաջարկեք»,- ասաց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։
Սանասարյանն էլ նշեց, որ ինքն ի պաշտոնե փորձ չունի քննիչների մոտ հարցաքննվելու։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Պարոն Սանասարյան, դուք, կարծես թե, ձեր պաշտոնեական դիրքը չարաշահել եք. դատավորը՝ Սանասարյանին

Աղբյուրը՝ news.am