Քաղաքական

18.05.2020 17:06


«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։

«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,-նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով։

Մանրամասները՝ https://bit.ly/369U4vV

Այս խորագրի վերջին նյութերը