Քաղաքական

19.05.2020 14:30


Պուտինը մերժել է գազի տարանցման միասնական սակագնի անցնելու Հայաստանի և Բելառուսի առաջարկը (տեսանյութ)

Պուտինը մերժել է գազի տարանցման միասնական սակագնի անցնելու Հայաստանի և Բելառուսի առաջարկը (տեսանյութ)

ԵԱՏՄ-ում գազի տարանցման միասնական սակագին չի կարող ներդրվել ինտեգրման ներկայիս մակարդակում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստի տեսակոնֆերանսի ժամանակ։ Այս մասին հայտնւմ է ТАСС գործակալությունը։

«Ինչ վերաբերում է մեր հայ և բելառուս գործընկերների կողմից գազի փոխադրման և տարանցման ծառայությունների համար ընդհանուր սակագնի առաջարկին, մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում, միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: Ինտեգրման այդպիսի խոր մակարդակ Եվրասիական տնտեսական միությունում դեռ չկա»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազի գներն առայժ պետք է ձևավորվեն շուկայական պայմանների հիման վրա, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև ապահովի կապիտալի ստացման մեջ ներդված շահույթի հիմնավորված նորմը: Նա պարզաբանել է, որ սա համաշխարհային ընդունված պրակտիկա է:

Պուտինը կարծում է, որ ԵԱՏՄ տարածքում գազի շուկայում սակագնի գոյացման հարցերը կարող են քննարկվել ավելի ուշ` փորձագիտական ​​մակարդակով:

«Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումները մնան անփոփոխ, ապա հավանաբար տրամաբանական կլիներ գազի կետը բացառել Ռազմավարության նախագծից (ԵԱՏՄ զարգացումը մինչև 2025 թվական), որպեսզի այն հաստատենք այսօր: Գազի գնագոյացման մոտեցումների քննարկումը կարելի է շարունակել անդամ երկրների փորձագետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նկատել է, որ գազի տարանցման սակագների հարցը միակ չհամաձայնեցված կետն է մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման Ռազմավարության նախագծում: «Կա մի բանաձև, որին աջակցում են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Դրա էությունն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումները կարող են որոշվել հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորման բանակցություններում: Այս բանաձևը դեռ չի ընդունվել մեր հայ և բելառուս գործընկերների կողմից, նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցում»,-հստակեցրել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Բելառուսը ընդունեին Ռուսաստանի Դաշնության տեսակետը, ապա «Ռազմավարության հաստատման համար այլ խոչընդոտներ ընդհանրապես չէին լինի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը