Տնտեսական

19.05.2020 14:01


Ձեռնոցների բացակայության համար տուգանք դեռ չի սահմանվի

Ձեռնոցների բացակայության համար տուգանք դեռ չի սահմանվի

10 000 դրամի չափով տուգանք է սահմանվում բաց տարածքում դիմակ չկրելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին անհրաժեշտ է խստացնել ազատ տեղաշարժի կանոնները:

«Այժմ գործում են ազատ տեղաշարժի հստակ սահմանափակումներ: Առաջարկվում է ավելի թեթև տուգանք 10 000 դրամի չափով»,-ասաց Դանիելյանը:

Մասնավորապես, խոսքը դիմակ ունենալու պահանջի մասին է: Փոխնախարարը նշեց, որ պարտադիր չէ բաց տարածքում դիմակ կրելը, սակայն քաղաքացիները պետք է դիմակ ունենան:

Նա նաև նշեց, որ փակ տարածքում դիմակ չկրելու համար քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները կտուգանվեն 100 000-ից 300 000 դրամի չափով, իսկ ձեռնոց չկրելու հետ կապված որևէ տուգանք դեռ չի սահմանվի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը