Մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց սահմանափակում
Չէ, բայց իրոք ջղայնանալու առիթ է, էլի։ Ինձ մեր ոստիկանները այսօր չթույլատրեցին հայ հոգևոր-մշակութային ժառանգության արժեքներն այցելելու՝ այն դեպքում, երբ ՈՉ ՄԻ վտանգ դա չէր կրում համաճարակային առումով, իսկ «բարձրաստիճանները» տասնյակներով քեֆ են անում, մի հատ էլ՝ լուսանկար հրապարակում։
Ոչ մի վտանգ չէր կրում իմ այցելությունը, որովհետև նախ ունեի դիմակ-ձեռնոց, պատրաստ էի որքան պետք է՝ սոցիալական հեռավորություն պահել, բացի այդ էլ՝ չէ՞ որ վարակը բուն գյուղում էր, իսկ ես Արենիի բնակիչների հետ որևէ շփում չէի պատրաստվում ունենալ։
Ինձ Նորավանք ու Արենիի Սուրբ Աստվածածին չթողնելը իրականում խղճի ու դավանանքի ազատության անհամաչափ սահմանափակում էր, և միայն հարգելով ոստիկանների ծանր աշխատանքը, գիտակցելով քովիդի իրական վտանգները ու դա դիտելով որպես «մեղմացնող հանգամանք»՝ ես պատմություն չսարքեցի ոստիկաններին վերևից պարտադրված հակաիրավական արգելքից։
Ու մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց քանակի սահմանափակում։
Էդպես չի ձևը։
Հ․Գ. Ինձ հետ զրուցած ոստիկանը քեֆս բերեց։ Շատ պրոֆեսիոնալ էր ու պատասխանատու։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից