Բայց ի՜նչ աստիճան լկտի պիտի լինի իշխանությունը, որ հետ ուզի իր սահմանած չափորոշիչների համաձայն քաղաքացիների մի մասին «սխալմամբ» հատկացված խորհրդանշական օգնությունը` կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման ձևով։
Ի՜նչ մանրախնդիր պիտի լինի, որ պարտադրի վերադարձնել հակաճգնաժամային չգիտեմ` որերորդ միջոցառման շրջանակում ոստիկանների և բյուջետային այլ աշխատողների երեխաներին տրամադրված 26 հազարական դրամները, при этом` շարունակի տարբեր ռանգի աշխատող և չաշխատող, գործ անող և կոֆե խմող կամ ճանճ բռնող, շատ հաճախ անգրագետ, լավագույն դեպքում` կիսագրագետ պաշտոնյաների ամենամսյա պարտադիր պարգևատրումների և հավելավճարումների հրավառությունը։
Եվ ի՜նչ ցինիկ պիտի լինի, որ 2019թ. չկատարված կամ թերակատարված կապիտալ ծախսերի հաշվին կուտակված «խնայողությունները» բարձի տակ դրած` ԱՄՀ-ից պարտքով փող վերցնի, ինչ է թե` պարգևավճարների (հավելավճարների) ֆոնդը հանկարծ քչություն չանի։ Ու մեր արտաքին պարտքի բեռն ավելացնի ևս 280 միլիոն դոլարով` իբր «ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարելու» համար։
«Անասնաֆերման» պոզով-պոչո՞վ է լինում

Բա «անասնաֆերման» հո պոզով-պոչով չի՞ լինում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից