Կարծիք

22.05.2020 20:40


Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել նրա 7-ամյա որդուն

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել նրա 7-ամյա որդուն

Հենց նոր զրուցեցի փաստաբան Tigran Atanesyan-ի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը՝ Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ, առանց որևէ առիթի, լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։

Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը