Կարծիք

22.05.2020 20:47


Հալալ է ձեզ, տղե՜րք, դուք սրբություն չունե՛ք, դուք մեռոնին թույն էլ կխառնեք

Հալալ է ձեզ, տղե՜րք, դուք սրբություն չունե՛ք, դուք մեռոնին թույն էլ կխառնեք

Համացանցը կրկին ցնցված է. այս անգամ հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա` կինը, անչափահաս երեխաները տանը: Հեղափոխության արժեքնե՜ր...: Մեղմ է ասված. իսկական Վերանծննդի՜ արժեքներ... Այն նույն Tigran Atanesyan-ի, որը ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, ու երևի, նրա կնոջ ու անչափահաս երեխաների ամենասպասված հյուրերից մեկը:

Հալալ է ձեզ, տղե՜րք: Դուք սրբություն չունե՛ք: Դուք, ինչպես ասվել է, մեռոնին թույն էլ կխառնեք:

Հ.Գ. Ոմանք խոսում են այն մասին, որ ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ, մեր ներքին կյանքը վերջին շրջանում հա ցնցվում է: Դրանում հազար ու մի հետք ու բացատրություններ են փնտրում: Ազնիվ չէ ուրիշ պատճառ փնտրել, տղե՜րք, աչքի տեսածը չտեսնելու տալու համար: Պատճառը մեկն է` ապիկար Նիկոլ Փաշինյան:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը