Կարծիք

23.05.2020 12:30


Յուրաքանչյուր 100 դոլարից 1000 դրամ տակով անող ԿԲ-ն հավաքված գումարն ուղղում է հայտնի ընտանիքի կողմից արտահանված ծխախոտի «նիսյան» փակելուն

Յուրաքանչյուր 100 դոլարից 1000 դրամ տակով անող ԿԲ-ն հավաքված գումարն ուղղում է հայտնի ընտանիքի կողմից արտահանված ծխախոտի «նիսյան» փակելուն

Այսօր առավոտյան պարզեցի, որ ՀՀ ԿԲ-ի գլխավորությամբ ՀՀ բոլոր բանկերը 100 $-ը «կըզըցրել» են մոտ 1000 դրամով: Այլ խոսքով՝ դրամը դոլարի համեմատ բարելավել է դիրքերը: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ հաշվին և մանավանդ՝ ինչո՞ւ:

Առաջին հարցին գուցե տնտեսագետները պատասխանեն, իսկ ահա երկրորդ հարցի հետ կապված (ինչո՞ւ)՝ ես իրավասու եմ մտածել, որ քաղաքացիների մոտ առկա յուրաքանչյուր 100 դոլարից 1000 դրամ տակով անող ԿԲ-ն հավաքված գումարն ուղղում է հայտնի ընտանիքի կողմից արտահանված ծխախոտի «նիսյան» փակելուն:

Ինչքան հասկանում եմ, ռուսները մտադիր չեն բռնագրաված մաքսանենգ ծխախոտը վերադարձնել:

Էդիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը