Քաղաքական

23.05.2020 13:42


Ես գիտեմ՝ ինչու է էս ծառը բերք տվել, մյուսները ոչ. էս ծառի տերը վերևներում ծանոթ ունի, դեպուտատի բարեկամ է. Փաշինյան (տեսանյութ)

Ես գիտեմ՝ ինչու է էս ծառը բերք տվել, մյուսները ոչ. էս ծառի տերը վերևներում ծանոթ ունի, դեպուտատի բարեկամ է. Փաշինյան (տեսանյութ)

Այ ժողովուրդ ջան, ծառը բերքից համարյա կոտրվում է, դուք ասում եք՝ բերք չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ դիմելով գյուղացիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ձկնորսի ու գյուղացու տարբերությունն է. ձկնորսը միշտ չափազանցնում է, գյուղացին՝ հակառակը»,-ասաց նա:

Երբ գյուղացիները նշեցին, որ ցրտահարություն է պատճառը, վարչապետը հակադարձեց. «Ի՞նչ ցրտահարություն, էս տարի ցրտահարություն ա եղե՞լ: Ժողովուրդ ջան, հո տե՞նց չի: Ո՞նց է լինում, որ ստեղ բերք կա, էնտեղ չկա: Հիմա փաստացի էս ծառը իմ այցի կապակցությամբ չի չէ՞ սարքվել, ցոգոլն իսկական է: Դե հիմա բացատրեք, թե ոնց է, որ էս ծառի վրա բերք կա, 4 ծառ էն կողմ՝ չկա»:

Այնուհետև Փաշինյանը սկսեց կատակել. «Հա, ես գիտեմ պատասխանը, հաստատ էս ծառի տերը վերևներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա: Հնարավոր չի, որ դա կախված լինի լավ մշակելուց»:

Նա դիմեց ծառի տիրոջը. «Էս ի՞նչ խորամանկություն եք անում, որ բերք լավ է»:

Վերջինս էլ պատասխանեց. «Ոչ մի խորամանկություն չկա, ով հարցնում է, ասում եմ՝ ինչ եմ արել: Բայց ասենք 50 մետր հեռավորության վրա, որ էլի իմ տարածքն է, ցուրտը տարել է նոր շիվերը: Չգիտեմ ինչն է պատճառը»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը