Հայաստանում «թավշյա» կանոններ են հաստատվում։ Ավելի ճիշտ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են է՛լ ավելի վատ ձևով։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը հիմնավորվել է հանցակազմի բացակայությամբ։
Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը և այլ մանր–մունր բաները նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում։ Սիրո և համերաշխության կարգախոսի ներքո, անշո՛ւշտ։
Ժողովրդական լեզվով ասած՝ մի մուշտի տալը կամ չափալախելը թույլատրվում է։ Դա նշանակում է, որ մեր երկրում իրավիճակ չի փոխվել։ Ավելի ճիշտ՝ փոխվել է դեպի վատը։
Բանն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք էլ մի հայտնի չափալախի պատմություն կար։ Կրկին հանցակազմ չտեսան։ Քրգործ չհարուցվեց։
Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ նախորդների օրոք չալախված տիկինը հեղափոխականների օրոք այնպիսի խայտառակ վարքագիծ է դրսևորում, որ, կամա թե ակամա, լեգիտիմացնում է ստացած չափալախը։
Հեղափոխական և հակահեղափոխական չափալախներ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից