Կարծիք

23.05.2020 22:08


Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ

Բժի՞շկ, թե՞ գլխավոր բժիշկ

ՀՀ կառավարության , առայժմ ամենահաջողակ նախարարը, կարծում եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Իր նախարարական տարիներին, նա մեծ հաջողություններ գրանցեց մարզային ծննդատները բարեփոխման բագավառում, որով զարկ տրվեց ծնունդերի աննախադեպ աճի։ Այնուհետև նույն մեծ հաջողությամբ օպտիմիզացրեց հանրապետական ՁԻԱՀ-ի կենտրոնը, որի արդյունքում ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը Հայաստանում կտրուկ նվազում արձանագրեց։ Այնուհետև մոլորակին հասած կորոնավիրուսային պատուհասի դեմ արհեստավարժ նախարարը, նույնպես աննախադեպ հաջողութուններ արձանագրեց։ Նախարարը միանգամայն ճիշտ էր իր նախնական գնահատականներում, որ այդ վիրուսն առանձնապես վտանգավոր չի, իր երեխաները շարունակում են դպրոց հաճախել և այլն։Նրա բարձր կազմակերպչական ձիրքի շնորհիվ, ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում, Հայաստանը գրանցեց համավարակի ամենաչնչին թիվը։ Հումանիստ նախարարը հոգ է տանում բոլորի հանդեպ և ի տարբերություն , այլ երկրների, իր հայրենակիցներին չի սորտավորում։ Նրա երկու տարվա արդյունավետ կառավարման արդյունքում, Հայստանի առողջապահական համակարգը թռիչքաձև առաջընթաց է արձանագրել, գերազանցելով աշխարհի առաջադեմ երկրներին։ Եվ հենց այս առաջընթացն է զայրացրել մեր հարևան Վրաստանին, որի ղեկավարությունն ուղղակի չարությունից և նախանձից վրդովվել է։ Հարգելի վրացիներ, զուր եք զայրանում, ընդամենը համեմատեք Հայաստանի և Վրաստանի կորոնավիրուսով վարակվածների թվերը։ Թվերը խոսում են ամեն ինչի մասին։ Նայեք և հանգիստ նստեք տեղներդ, թե չէ ասֆալտին կփռվեք։

Հ․Գ․ Կնոջս մայրը, զոքանչս՝ տիկին Ֆրինա Աբաղյանը սրտաբան է։ Բժշկական ինստիտուտում 50-ականներին սովորելու տարիներին,պրոֆեսորներից մեկը (ցավոք անունը մոռացել է), մի դասախոսության ժամանակ նշել է․
-Լուրջ մոտեցեք մասնագիտությանը, որ դառնաք լավ բժիշկ, հակառակ դեպքում կդառնաք գլխավոր բժիշկ կամ տնօրեն։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը