Կարծիք

24.05.2020 11:49


Դատական համակարգի լավագույն կամակատարները՝ Դանիբեկյան Աննան և Դանիելյան Արմենը, իրար մեջ մրցում են ամսվա լավագույնի կոչման համար

Դատական համակարգի լավագույն կամակատարները՝ Դանիբեկյան Աննան և Դանիելյան Արմենը, իրար մեջ մրցում են ամսվա լավագույնի կոչման համար

Թվում է, թե Հայաստանի Հանրապետության երրորդ իշխանություն հանդիսացող դատական համակարգը վերածվել է ինչ֊որ մակդոնալդսային կորպորատիվ ձեռնարկության, որտեղ տնօրենը մրցակցության մեջ է դրել շարքային աշխատակիցների, որպեսզի որոշեն ամսվա լավագույն աշխատակցին։

Արդեն մեկ տարի է, ինչ դատական համակարգի լավագույն կամակատարները՝ Դանիբեկյան Աննան և Դանիելյան Արմենը, իրար մեջ մրցում են ամսվա լավագույնի կոչման համար։

Այն, որ Դանիելյանը միշտ եղել է դատախազների սրտի դատավորը, գիտեինք վաղուց և նրանից արդարամիտ վճիռներ և որոշումներ սպասել պետք չէ։ Իսկ Դանիբեկյանին բացահայտեցինք վերջերս, երբ հասկացանք, թե ինչպես է ոտնահարում օրենքն ու արդարադատությունը, որպեսզի Հայաստանի թիվ 1 քաղաքական գործը իշխանությունը զավթած Փաշինյան Նիկոլի սրտով լինի։ Այստեղ, իհարկե, կա նաև մեկ այլ հանգամանք. ըստ ասեկոսեների, իշխանությունը Դանիբեկյանի դիմաց դրել է մի շարք փաստեր նրա անցյալից, և հիմա նա պարտավորված է կատարել ցանկացած իշխանական կապրիզ, ընդհուպ նաև պատրաստ է սուտ ցուցմունք տալ տուժողի կարգավիճակում։

Դե ինչ, թե ո
՞ւմ կհասնի այս ամսվա լավագույն կամակատարի պատվոգիրը, կորոշվի Վերաքննիչ դատարանում։

Չնայած քանի որ Դանիելյանից արդարադատության իրականցում սպասելը ապարդյուն է, կարծում եմ՝ նա կվաստակի այդ բաղձալի պատվոգիրը։

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

100480517_4457074220984920_78643243486543872_n

Այս խորագրի վերջին նյութերը