Կարծիք

24.05.2020 12:50


Վերաքննիչ քրեական դատարանում կա 16 դատավոր և 1 Արմեն Դանիելյան

Վերաքննիչ քրեական դատարանում կա 16 դատավոր և 1 Արմեն Դանիելյան

Արդեն երկրորդ անգամ Նախագահ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների բողոքարկումը «պատահական» մակագրվում է ամենացածր վարկանիշով դատավորին:

Ես չեմ խոսի Արմեն Դանիելյան անձի մասին, քանի որ ծանոթ չեմ, ես կխոսեմ նրա մասնագիտական որակներից, իսկ դրա գնահատականը արդեն տվել է փաստաբանական համայնքը, իր գնահատականներով վարկանիշավորել է դատավորներին և վերջին հորիզոնականում է այս անձը:

Կմտածեք՝ պատահակա՞ն է, պնդում եմ, որ ոչ, քանի որ պատահական կրկնությունների չեմ հավատում:

Այս մակագրումը կեղծիքի տրցակ է, քանի որ Արմենը այն եզակին է, ով պատրաստ է և ապացուցել է, որ արդարությունն ու արդարադատությունը երկրորդական են, իսկ առաջնայինը իշխանական հանձնարարականների կատարման մակարդակն է:

Վերջում, ուղղակի հիշեցման կարգով՝ ոչինչ և ոչ մեկ անպատիժ չի մնում...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը