Կարծիք

24.05.2020 12:25


Արսեն Թորոսյանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ էլի գցել է մամուլի վրա

Արսեն Թորոսյանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ էլի գցել է մամուլի վրա

Ստիպված եմ կրկին գրել Թորոսյան Արսենի մասին։

Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ Արսենը դիվանագիտական կանալներով ներողություն է խնդրել վրացիներից։

Այսինքն, ներողությունը ո՞րն է, էլի գցել է մամուլի վրա, թե բա սխալ են մեկնաբանել։ Չնայած լրատվամիջոցները ոչ մի բան չեն «մեկնաբանել», ուղղակի իր լայվն են տվել։

Ինչևէ, շնորհավորում եմ ՀՀ հպաաաաարտ քաղաքացիներին. չեմ հիշում նման դեպք անկախության 29 տարվա մեջ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան այնպիսի էշություն դուրս տա, որ հետո ստիպված լինի ներողություն խնդրել վրացիներից։

Այսպես չէր լինի, եթե նախարարը զբաղվեր ոչ թե ինքնագովազդով և պատասխանատվությունն իր վրայից գցելով, այլ իր անմիջական պարտականություններով։

Ու եթե սովորական իրավիճակում այսպիսի ապիկար նախարարին կարելի էր ուղղակի ծաղրել, ապա ահագնացող համաճարակի պայմաններում Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ամեն օրը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է։

#կորոնարսեն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը