Քաղաքական

25.05.2020 13:10


Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ. նախկին աշխատակից (տեսանյութ)

Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ. նախկին աշխատակից (տեսանյութ)

Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն նախկին շխատակիցներից մեկը:

«Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչեւ ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել:

Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետեւ դա անձնական տվյալ է»,-ասաց աշխատակցուհին՝ հավելելով, որ դա եղել է հին տնօրենի օրոք:

Իր հերթին ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի լրատվության բաժնի ղեկավարն ասաց. «Ըստ խոսակցությունների՝ Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեճ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել եւ պատճառներից մեկը ըստ խոսակցությունների դա է, որ լարվել են հարաբերությունները իրար միջեւ: Այսինքն հին տնօրենը խամաճիկ չդարձավ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը