Քաղաքական

25.05.2020 13:19


Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Մարդու արժանապատվությունն անխախտելի է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը և եկեք այստեղ ուրիշ բան ասեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Այդ պահին հանձնաժողովի անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, սակայն չլսվեց, ինչին Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք»:

Նրանց միջև վիճաբանություն սկսվեց, և Գևորգ Պետրոսյանն ասաց. «Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»:

«Ես ՆԻկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը, ինչին ԲՀԿ-ականը արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:

Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդմիջում հայտարարեց:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը