Եթե իշխանությունը չի կարողանում ո՛չ օրենքի, ո՛չ ուժի, ոչ էլ հեղինակության շնորհիվ հարց լուծել երկրում, ինչի՞ համար է այն անհրաժեշտ
Իշխանությունն իր գործառույթներն իրականացնում է երեք հիմնական եղանակներով՝ օրենսդիր գործունեությամբ, լեգիտիմ ուժի կիրառմամբ և իր հեղինակության շնորհիվ: Ոչ օրենսդրական նախաձեռնությունները, ոչ էլ ուժային ռեսուրսի կիրառումը (արտակարգ դրություն և տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու տեսքով) իրենց արդյունքը չտվեցին, և կորոնավիրուսի համավարակը շարունակում է անվերահսկելի կերպով տարածվել երկրում: Իսկ հիմա փորձում են իրենց հեղինակության (կամ` թվացյալ հեղինակությամբ) վրա հույս դնել, և ֆլեշմոբ նախաձեռնել` կոչ անելով մարդկանց մեքենայում դիմակ կրել:
Այս փորձը` նման եղանակով կանխել կորոնավիրուսի տարածումը, նույնպես տապալվելու է: Հիմա հարց՝ եթե իշխանությունը չի կարողանում ո՛չ օրենքի, ո՛չ ուժի, ոչ էլ հեղինակության շնորհիվ հարց լուծել երկրում, ինչի՞ համար է այն անհրաժեշտ:

Բենիամին Մաթևոյանի ֆեյսբուքյան էջից