Նիկոլն իրավացիորեն կարող է մտածել, որ եթե ինքը կարողացել է Հայաստանի Սահմանադությունն ու օրենքները խախտելով պատանդ վերցնել ու գերության մեջ պահել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ավելին, չնկատելու տալ՝ Նախագահ Քոչարյանի հանդեպ քաղաքական ու անձնական վենդետան դադարեցնելու Վլադիմիր Պուտինի մեսիջները, ապա մնացած բոլորի հանդեպ ինչ ուզի, կարող է անել, և Նիկոլը նման կերպ մտածելու իրավունք ունի...
Դրա համար էլ մոտ 2 տարի է՝ բոլոր նրանց, ովքեր մտածում էին կամ մտածում են, որ մարաղ մտնենք, ձեն չհանենք, չպաշտպանենք Նախագահ Քոչարյանին, որ Նիկոլը մեզ էլ չհալածի ու ձեն են հանում միայն էն ժամանակ, երբ Նիկոլը հասնում է անձամբ իրենց, նորից ուզում եմ հիշեցնել՝ պարոնա՛յք, եթե Նիկոլը Սահմանադրությունն ու օրենքները խախտում է Նախագահ Քոչարյանի հանդեպ, ձեր հանդեպ կխախտի ու կխախտի...
Այսօր Նախագահ Քոչարյանին սատարել նշանակում է կանգնել սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական Հայաստան ունենալու տեսլականի կողքին, իսկ լռել ու լինել անտարբեր, նշանակում է օգնել Նիկոլին՝ Հայաստանը հակասահմանադրական ու հակաժողովրդավարական ավտորիտար ռեժիմ ձևավորելու ճանապարհին, որը ուղիղ ճանապարհ է՝ Հայոց պետականության կորստի...
Պետությունն էմոցիաներով կամ ժողովրդի անունից չեն կառավարում, այլ՝ Սահմանադրությամբ ու օրենքներով...
Պետական մտածողություն ունեցողը չի կարող առաջնորդվել միայն անձնական շահերով, և նման մարդկանց առաջ պետք է փակ պահել պետական ապարատի ու իշխանության դռները...
Լռել ու լինել անտարբեր, նշանակում է օգնել Նիկոլին

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից