Քաղաքական

25.05.2020 14:47


Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ

Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով:

Հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ին ասաց, որ իրենք քաջ գիտակցում են, որ վարչական դատարանում նիստերը կարող են տարիներ տևել, և իրենք դատարան են դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար: «Առողջապահության նախարարությունը իր գործառույթները չի իրականացնում, մի դեպքում ասում է, որ գործը դատարանում է գործառույթ չի իրականացնում, իսկ դատարանն էլ իրավամբ արձանագրեց, որ դա Առողջապահության նախարարության գործառույթն է, դրանից հետո գրություն ենք ուղարկել նախարարին, որպեսզի նա իր գործառույթներն իրականացնի։ Ինչ էինք այդ գրությամբ ցանկանում՝ ասում էինք, որ եղած փաստաթղթերը բավարար են՝ ուղարկեք արտերկիր բուժման, իսկ եթե բժշկական կոնսիլիում է պետք, կոնսիլիում արեք, որը չարվեց»,-ասաց նա։

Մանրամասները՝ Factor.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը