Լսում էի հին Հայաստանից, որպես «քրեաօլիգարխիկ անցյալի» մնացուկ, նոր Հայաստանին փոխանցված Հունան Պողոսյանին, ու զարմանում...
Ախր էդ մարդը «հին» Հայաստանում շատ լուրջ և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ 2004-2008 թթ. եղել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը։ 2008-ին (Փաշինյանի և մյուսների կազմակերպած բռնի հեղաշրջման փորձից հետո) նշանակվել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ 2010 թ. պաշտոնի բարձրացում է ստացել` ստանձնել է ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ «Թավշյա, ոչ բռնի» իշխանափոխությունից անմիջապես հետո`2018թ. մայիսի 11-ին, հրաժարականի դիմում է գրել, գնացել «վաստակած հանգստի», հոկտեմբերի 16-ին` շատերի համար անսպասելի, նշանակվել է Սյունիքի հպարտ մարզպետ։
Եվ հիմա, փորձելով հանգստացնել տեղի ոստիկանության բռնի գործողություններից բողոքող հպարտ սյունեցիներին, առանց ամաչելու, ասում է`մի՛ մտածեք, քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող`հարցը զուտ իրավական հարթության վրա է. դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված, «գործի բազմակողմանիության, օբյեկտիվության, լրիվության վրա էլ ոչ մեկ պըտի չկասկածի` գոնե էսօր, գիտեք` գործերը օբյեկտիվ են քննվում»։
Ասել է թե` առաջ, երբ ինքը ոստիկանության առանցքային «դեմքերից» մեկն էր ու, քափ-քրտինք մտած, կռիվ էր տալիս կազմակերպված հանցավորության դեմ, գործերն օբյեկտիվ չէին քննվում` դրանց լրիվ, բազմակողմանի, անաչառ քննության մասին երազել անգամ չէր կարելի։
Բայց ինքը սուսուփուս`գլուխը կախ, աշխատում էր, իրեն պատեպատ չէր խփում, չէր բողոքում ոստիկանության ոչ իրավաչափ, կամայական գործողություններից, չէր ընդվզում իր վերադասի, ենթակաների, առավել ևս սեփական ապօրինությունների, չարաշահումների, կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ դրսևորումների դեմ, չէր ահազանգում «վերևների» պատվերով իրականացվող քաղաքական հետապնդումների մասին, հրաժարական չէր տալիս, չէր հեռանում «արատավոր» համակարգից` շրխկացնելով դուռը իր հետևից։
Լավ, էս մարդիկ հե՛չ ամոթ չունե՞ն

«Ատամները սեղմած»` դիմանում էր` սպասելով Նիկոլ Ենոքավանցու հրաշափառ հայտնությանը...
Լիլիթ Պղոսյանի ֆեյսբուքյան էջից