Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն՝ նոր վարչապետով
Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 1,7 տոկոսով։
Այս տարվա ապրիլին արձանագրված ՏԱՑ–ը մարտ ամսվա համեմատ նվազել է 13,5 տոկոսով։
2020–ի ապրիլի ՏԱՑ–ը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 17,2 տոկոսով։
Այս տարվա առաջին չորս ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատությամբ շինարարության ծավալը նվազել է 21,9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10,4 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։
Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը մտել է անկման փուլ, որի վերջում տնտեսական դեպրեսիան է՝ սոցիալական աղետը։
Դեռևս ամիսներ առաջ ես կանխատեսել էի տարեկան կտրվածքով ՀՆԱ անկում մինչև 20 տոկոսի սահմաններում (տե՛ս http://politeconomy.org/…/%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d…/)։ Դատելով ամենից՝ այդ կանխատեսումները կարող են շատ լավատեսական լինել, եթե տնտեսությունը փրկելու, սոցիալական ճգնաժամը հաղթահարելու քաղաքականություն չիրականացվի և զուգահեռաբար կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքար չմղվի։
Մեզ առնվազն ՀՆԱ 10 տոկոսի չափով, այսինքն՝ ավելի քան 1,3 միլիարդ դոլարի ներարկում և համապատասխան հակաճգնաժամային ծրագիր է պետք, որպեսզի խուսափենք կոլապսից։
«Պոլիտէկոնոմիան» բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է մեր մոտեցումները և՛ հակահամաճարակային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ ուրվագծելով անելիքները։ Հրապարակայնորեն հնչեցվել են նաև առաջարկներ այլ գործիչների և կազմակերպությունների կողմից։ Ցավոք, դրանք անտեսվեցին գործող իշխանությունների կողմից։
Այս կառավարությունն ապացուցեց, որ ապաշնորհ է և բացարձակ անպիտան ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային իրավիճակները պահանջում են հակաճգնաժամային կառավարում, նվիրյալ մարդկանց թիմ և համերաշխության մթնոլորտ։
Աղետից փրկվելու համար փորձի ու գիտելիքների կրող կառավարության նոր կազմ է պետք՝ նոր վարչապետով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից