Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն (տեսանյութ)
Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհարապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ:
Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է: Այդ մարդկանց արյունը բացառապես քո խղճին է: Ու պետք չէ կեղծ երեսպաշտությամբ մեղադրել ժողովրդին անկարգապահության մեջ, որպես էս ամենի պատճառ: Դեռ երեկ նրանցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ էր, հպա՜րտ քաղաքացի, ում դու սիրում էիր ու ում առաջ դու խոնարհվում էիր:
Երկրում օրական արդեն արձանագրվում է կորոնավիրուսով վարակման մոտ 500 նոր դեպք: Հայաստանում այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխությամբ զինված 186 մահճակալ, որից զբաղված է 154-ը: Ունենք ընդամենը 32 ազատ մահճակալ: Էս թվերը քո առողջապահության նախարարն է ներկայացրել: Պատկերացնու՞մ ես, թե վարակի արձանագրման օրական 500 թվաքանակի պարագայում, ընդամենը օրեր անց ի՞նչ օրհասական վիճակում է հայտնվելու մեր ժողովուրդը: Ազգային աղետի շեմին էլ չենք` արդեն պռնկին ենք:
Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը, հնարավոր հազարավոր զոհերի արյունը: Նրանք բոլորը` քո կաբինետի անդամներով ու խորհրդարանական մեծամասնությամբ, քո քաղաքական պատանդներն են, ուրիշ ոչինչ: Դու դարձել ես էդ մարդկանց քաղաքական պատանդառուն:
Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն: Հիշեցնեմ, որ դու ու հենց դու ես 2019 թ. նոյեմբերի 20-ին Միլանում հետևյալը հայտարարել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին` րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ...»:
Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին: Քեզ հիշեցնեմ. «ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...»:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից