Կարծիք

25.05.2020 23:22


Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՑԹԻ-ի տնօրենը

Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՑԹԻ-ի տնօրենը

«ԻՆՉՈւ՞ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՍՊԱՆՎԵԼ...
Հ. Մարության

Սա Հարություն Մարությանն է՝ Հայոց Ցեղասպանության Ինստիտուտ Թանգարանի տնօրենը: Սա այն հարցազրույցն է, որ նա տվել է հունական հեռուստաընկերությանը, երբ 2019թ. դեկտեմբերին մասնակցում էր Հունաստանում կազմակերպված <<Ցեղասպանությունն իբրև հանցագործություն>> վերտառությամբ միջազգային գիտաժողովին: Ի դեպ, նրա զեկուցումն ուներ To Remember or “To Forget”/Հիշել, թե՞<<մոռանալ>> վերնագիրը:

Ահա նրա հարցազրույցից երկու կարևոր հատված:
<<ԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՄ: Ես հիշողության խնդիրների մասնագետ/ուսումնասիրող/ եմ>>:
<<Ես /ՀՑԹԻ/ տնօրենի ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆԱՁՆԵԼ ԵՄ ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈւ ԳԱՂԱՓԱՐՈՎ/ԾՐԱԳՐՈՎ: Պետք է փոխել զոհի կարծրատիպը: 100 տարին բավական մեծ ժամանակաշրջան է, իսկ հիշողությունը կարծրացած երևույթ չէ, այն փոփոխվում է: Քանի որ գործ ունենք նաև նոր սերնդի հետ, Ցեղասպանության մասին խոսելուց, պիտի նաև որոշ դրական էլեմենտներ ներկայացնենք: Նկատի ունեմ՝ սերը, միմյանց օգնելը, պապ ու թոռան միջև հոգածությունը… ԻՆՉՈւ՞ ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՍՊԱՆՎԵԼ:
Փոփոխություններ կատարելը դժվար է, փոփոխության ստրատեգիան որոշ ժամանակ է պահանջում: Ինձ կքննադատեն, ես էլ կքննադատեմ: Ես մարդաբան եմ, գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն միայն փաստերի և գրքերի հետ: Պիտի հասկանանք, թե մարդիկ ինչ փոփոխություններ են ուզում և առաջարկել…>>:

Փաստորեն, տնօրենն անթաքույց հայտարարում է փոփոխության հանձնառության, Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման ողջ քաղաքականության տրանսֆորմացիայի մասին:

Ըստ էության՝ սա քաղաքական հայտարարություն է և ուղերձ մեր հակառակորդին:
Ըստ էության՝ սա մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկի խմբագրում է կամ ազգային շահերի դեմ մեղանչում, եթե ոչ՝ ուրացում:

Արդյոք մեր արտաքին քաղաքական դոկտրինում շեշտադրումներ և առաջնահերթություններ են փոխվել՞:
Արդյոք մարդաբանի պարզունակ մոտեցումներով մասնագետը ռազմավարական նշանակության Հայոց Ցեղասպանության Թանգարան Ինստիտուտը ղեկավարելու պատշաճ թեկնածու է՞…
Ու՞մ շահերն է սպասարկում մեր համազգային հիշողության, ցավի, պահանջատիրության և արժանապատվության խորհրդանիշ կառույցի ղեկավարը:
Հաջորդիվ…»։

Տես՝ https://www.youtube.com/watch…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը