Ռուսները որոշակիորեն հասկացրին, որ Հայաստանի վարչապետն իրեն «ճիշտ չի պահել»
Անցած կիրակի օրը Ռուսաստանի 1-ին ալիքով հեռարձակվող Մոսկվա-Կրեմլ-Պուտին հաղորդաշարի ժամանակ ռեպորտաժ տրվեց ԵԱՏՄ երկրների ղեկավարների՝ նախօրյակին կայացած հեռավար խորհրդակցության մասին: Հաղորդման սկզբում ցուցադրվեց դատարկ աթոռը, ապա աթոռին մոտեցողը եւ հատուկ ընդգծվեց, որ երկրներից մեկի ղեկավարը ուշացումով միացավ մյուսներին: Այդ ուշացողը Նիկոլ Փաշինյանն էր: Իհարկե, հաղորդավարը մեկնաբանություն չարեց, բայց սա բարձրագույն քաղաքական գործիչների մակարդակ է եւ այստեղ ամեն ինչ պետք է հասկանալ առանց մեկնաբանության:
Օրինակս այս դեպքի հետ ոչ մի կապ չունի, բայց հիշեմ՝ ինչպես մոտ 2 ամիս առաջ, երբ Էրդողանը Սիրիայի հարցով բանակցությունների էր եկել Մոսկվա, նույն այս հաղորդման մեջ հատուկ ցույց տվեցին՝ ինչպես Թուրքիայի նախագահին մի քանի րոպե սպասեցրին Կրեմլի միջանցքում՝ մինչեւ Պուտինը կմոտենար: Ակնհայտ ձեւով ընդգծվեց, որ մինչ բանակցությունները թուրք նախագահին ստորացնում են եւ ցույց են տալիս իր չափը:
Մեր դեպքում, իհարկե, ստորացնելու միտում չկար, բայց որոշակիորեն հասկացրին, որ Հայաստանի վարչապետն իրեն «ճիշտ չի պահել»: Ես, իհարկե, չեմ հուզվի նրանից, թե իմ երկրի ղեկավարի վերաբերյալ ուրիշներն ինչ կմտածեն, երբ երկրիս ղեկավարը արժանապատվորեն իր երկրի շահերը կպաշտպանի եւ ոչ թե այլ պետությունների առաջնորդների մոտ կդրսեւորի իր անլրջությունը:
Այս առիթով կարելի է հիշել եւ Առողջապահության նախարարի թարմ օրինակը, ով առիթ տվեց վրացիներին վերեւից ու քամահրանքով խոսել իրենց հետ, նույնիսկ նախատել: Այսօրվա իշխանավորներին, ի դեպ, տեղյակ պահեմ, եթե իհարկե չգիտեն, որ իրենց նախորդները միշտ արժանապատվորեն են հարաբերվել վրացիների հետ եւ երբեք իրենց նսեմացնելու առիթ չեն տվել:
Ի վերջո, ի՞նչ եզրակացություն անենք այս ամենից հետո: Խորհուրդ տանք երեւի մեր իշխանավորներին, որ գոնե դրսի հետ հարաբերություններում իրենց պահեն իսկական իշխանությանը վայել կերպով: Այդ հանգամանքը բացարձակապես ինձ չէր հուզի, եթե օտարների մոտ նրանք ներկայացնեին իրենք իրենց, սակայն ներկայացնում են Հայոց պետությունը եւ թող բարի լինեն մեր երկիրը ներկայացնել ինչպես հարկն է: Որքան էլ դժվար լինի դա իրենց համար:

Արտաշես Շահբազյանի ֆեյսբուքյան էջից