ԱԺ-ում դիմակ չկրող պատգամավորներին նախազգուշացում եմ հայտարարելու, եթե հարկ լինի` մեկ կամ յոթ օրով դուրս եմ հրավիրելու նիստերի դահլիճից. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը: ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը նիստի մեկնարկին հայտարարեց՝ համավարակով պայմանավորված գիտեք պարետատան որոշումը, ցուցումները: «ԱԺ նիստերի դահլիճում ես` որպես Ազգային ժողովի նախագահ, նախազգուշացում եմ հայտարարելու և եթե անհրաժեշտ լինի` դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի` 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում»,- նշեց Միրզոյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց, որ մեծ հաշվով սոցիալական հեռավորույթունը պահպանված է, և դիմակ կրելու անհրաժեշտություն չկա:
Միրզոյանը թեպետ համաձայնեց, որ սոցիալական հեռավորությունը պահպանված է, բայց նշեց, որ բարձրախոսները կարող են մանրէի կրիչներ լինել: «Տիկին Զոհրաբյան, հիմա շատ տեխնիկական մանրամասների մեջ չմտնենք, հպվում ենք, դիպչում ենք, խոսում ենք: Ի վերջո, յուրաքանչյուրիս համար է պետք: Նաև ուզում եմ հիշեցնել պատգամավորների առաքելությունը մեր քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս ֆեյսբուքյան լրահոսից տեսել եք, եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ բոլորիդ առջև ասել՝ այո՛, ես սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում և չեմ կրել դիմակը, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,- ասաց Միրզյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ նկատեց, որ դժվար է դիմակով խոսել և դա չի կարող համարվել կանոնների խախտում: «Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ Սահամանդրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանում պարետի որոշումները Դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել: Հետևաբար, նորից քննարկեք Ձեր այդ որոշումը Սահամանդրության համատեքստում: Դուք պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել դիմակ չկրելու համար»,- ասաց Մարուքյանը:
Միրզոյանն էլ հակադարձեց՝ այս ակտը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե Ազգային ժողովի՝ իր գործառույթների կատարմանը և պետք է տարածվի ինչպես Քրեական օրենսգրքում է: «Ուզում եմ ասել՝ հարցն ունի երկրորդ, երրորդ շերտը, քաղաքաիցներին օրինակ ծառայելու շերտ և այլն: Դուք պնդում եք, որ սա չի տարածվում ԱԺ պատգամավորների վրա, և չեմ կարող կիրառել այդ նախազգուշական միջոցները: Ես ուզում եմ վերահաստատել կիրառելու եմ այդ կոչերը: Ես խնդրում եմ բոլորիդ՝ կրել դիմակ ԱԺ-ում, հակառակ դեպքում ես կիրառելու եմ ասածս և խնդրում եմ դա չդիտարկեք մարտահրավեր կամ համարձակությունների չափում միմյանց կողմից»,- շեշտեց նա: