Պահանջվում է քաղաքական հասունություն և իմաստնություն
Կորոնովիրուսի համավարկով պայմանավորված ճգնաժամը իրականում դարձավ յուրատեսակ մի թեստ: Բոլոր երկրների կառավարությունններն անցնում են համապատասխանության քննություն՝ պայմանավորված ճգնաժամին արդյունավետ դիմագրավելու և սեփական հասարակությանը առողջապահական ու հումանիտար աղետից զերծ պահելու, համավարակի սոցիալ-տնտեսական կործանարար հետևանքները մեղմելու և հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալու խնդրով:
Հաշվի առնելով համավարակի վերջին օրերի սարսափեցնող վիճակագրությունը՝ կարելի է առանց վերապահումների արձանագրել, որ, ցավոք, Հայաստանի Կառավարությունը և անձամբ Վարչապետ Փաշինյանը ժամանակի այդ քննությունը չբռնեց:
Ավելին, դժվար է վկայակոչել որևէ հուսադրող գործոն, որը հիմք կտար ենթադրելու, որ այս Կառավարությանը կհաջողվի մեղմել համաճարակի սոցիալական հետրևանքները, իսկ տնտեսությունն էլ զերծ պահել դեպրեսիայից:
Այս դժգույն իրողությունն ավելի ճնշող և տագնապահարույց է դառնում հատկապես այն պարագայում, երբ ստիպված ես փաստել, որ Կառավարության ղեկավարը չի գիտակցում կամ համառորեն չի ցանկանում գիտակցել սեփական պատասխանատվությունը հանրությանը հումանիտար աղետի հասցնելու համար (երբ մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը արդեն մոտենում է 500-ին, իսկ մահացածների ընդհանուր թիվը 100-ին, այլ կերպ քան աղետ չես անվանի):
Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ավելին, ցանկալին՝ իրականություն ներկայացնելու անդադար փորձերը, անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանությունների քաղաքական վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:
Համավարակը յուրահատուկ լակմուսի թղթի դեր կատարեց մեր Կառավարության փաստացի ունակություններն ու կարողությունները հանրությանը տեսանելի դարձնելու առումով:
Քաղաքական ողջամտությունը և պետության հանդեպ քաղաքական գործչի պատասխանատվությունը թելադրում են, որ Վարչապետը պետք է հաղթահարի ինքն իրեն և պատվով թողնի պետության ղեկավարի պաշտոնը:
2018-ի ապրիլին, երբ իրավիճակը սպառնում էր դառնալ անկառավարելի, Սերժ Սարգսյանը պետությունն ու պետականությունն ավելի բարձր դասեց, քանց իր իշխանությունը:
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դրսևորել քաղաքական հասունություն և պետական այրին բնորոշ իմաստնություն:
Հ.Գ. Նույնիսկ այս դժվարին ջգնաժամային պայմաններում դեռևս պահպանվում են երկիրը խցանումից, առանց մեծ կորուստների, դուրս բերելու հնաարավորություններ: Անհրաժեշտ են ոչ ստանդարտ և ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու համարձակություն ունեցող ճգնաժամային կառավարիչներ: Դեռևս ուշ չէ: Գնդակը քաղաքական մեծամասնության դաշտում է:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից