Կարծիք

26.05.2020 11:48


Պարոն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք

Պարոն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք

Թորոսյան Արսենը հերթական ստատուսն է գրել կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին: Մեկնաբանություններում մարդիկ հիմնականում տարբեր խնդիրներ են բարձրաձայնում ու բողոքում իշխանությունների անգործությունից: Մի քաղաքացի ասում է, որ իր հարևանը, ով նույն մուտքում է հիմա բնակվում, կորոնավիրուսով վարակված է, բայց ընտանիքի անդամները ազատ տեղաշարժվում են: Թեժ գիծ էլ զանգել, տեղեկացրել են, բայց արձագանք չկա:

Երեկ նաև մամուլում շրջանառվեց, որ Ծաղկաձորից հիվանդին բերել ու իջացրել են Ավանի կամուրջի մոտ և ասել՝ տուն գնա: Հիմա հարց. մի ամբողջ 88 հոգանոց խմբակցությունով քվեարկեցիք և անցկացրեցիք տեղորոշման մասին օրենքը, որով իբր թե վերահսկելու էիք քաղաքացիների տեղաշարժը: Բացի ընդդիմադիրներին վերհսկելուց, այդ օրենքը որևէ ձևով գործե՞լ է, թե՞ ոչ: Այս ողջ ընթացքում որևէ որոշում կամ օրենք կոռոնավիրուսի դեմ իրական պայքար ծավալելու համար չգործեց, և այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է կորոնավիրուսային հեղափոխության մասին:

Պարոն վարչապետ, Դուք քամի ճոճելուց բացի այլ բանի ունա՞կ եք:

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը