Կարծիք

26.05.2020 16:18


Փաշինյանը գնացել էր գյուղ և կրկին ստով փորձում էր կերակրել մարդկանց

Փաշինյանը գնացել էր գյուղ և կրկին ստով փորձում էր կերակրել մարդկանց

Հողը ստով չեն ջրում...

Փաշինյանը գնացել էր գյուղ և կրկին ստով փորձում էր կերակրել մարդկանց:
Թերևս այդ այցի միակ ազնիվ մասն այն էր, որ Նիկոլը կրկին ողջ պատախանատվությունը իր վրայից գցեց գյուղացիների վրա՝ էլ կոկիկ հագուկապ, էլ ինտենսիվ այգիների բացակայություն, էլ չգիտեմ ինչ. Այո՛, սա ազնիվ է, այնքանով, որ մարդիկ գոնե 2 տարի անց հասկացան, որ կառավարության վրա հույս դնել չի կարելի:

Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ 15% ապահովող խոշոր ճյուղերից է, որտեղ զբաղված են մեր երկրի աշխատող քաղաքացիների շուջ 31%-ը և այդպիսի քամահրական վերաբերմունք գյուղի, հողի և գյուղացու նկատմամբ անընդունելի է:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ գյուղացին, նիկոլենց իշխանության բերելով, զրկվեց ամեն տեսակ օգնությունից և խոսենք մոտալուտ սպառնալիքից:

Դեռ 100 տարի առաջ մեծն բանաստեղծ Թումանյանն ասել է. գյուղացու օրն ինչ է, մի կտոր հաց, այն էլ հրեն երկնքից կախված:

Այսինքն գյուղատնտեսության մեջ մեծագույն դերն ունի հենց երկինքն ու եղանակը, բայց այսօր այդ խնդրին ավելացել է մեկ այլ ավելի լուրջ խնդիր՝ արտադրանքի սպառումը:

Մեր երկրի գյուղացին իր արտադրանքի զգալի մասը սպառում է արտահանող կազմակերպությունների միջոցով և այսօր համավարակի տարածման պատճառով այս կազմակերպությունները ևս լրջագույն խնիրներ ունեն և այստեղ մեծ է կառավարության դերը:
Քանի որ այս իշխանությունները չունեն նորմալ հարաբերություններ ոչ Վրաստանի, և ոչ Էլ Ռուսաստանի հետ, ապա մեծ է վտանգը, որ գյուղացու արտադրանքը չի սպառվելու, այս հարվածը կբերի նրան, որ մյուս տարի անմշակ հողերը պրոգրեսիվ կմեծանան:

Դե Ծիրանը հնարավոր չէ մաքսանենգ ճանապարհով տանել Վորոնեժ)))
Հրատապ ու գործուն քայլեր պետք է արվեն այս խնդրի լուծման համար, հակառակ դեպքում, ինչպես մյուս ոլորտներում, խնդիրը կհասունանա և այլևս լուծելի չի լինի:

Նարեք Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը