Զավեշտալի դեպք ԱԺ-ում․ Արման Աբովյանը ծաղկեփունջը Կարինե Պողոսյանին նվիրելու փոխարեն՝ շփոթմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստի մեկնարկին զավեշտալի միջադեպ գրանցվեց: Նախ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը,երբ հայտարարեց առաջին նախագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը հիշեցրեց, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրն է: Պատգամավորները շնորհավորեցին նրան ծափողջույններով:
ԱԺ-ն շարունակում էր նախագծերի քվեարկությունը, երբ ԲՀԿ-ական խմբակցության քարտուղար Արման Աբովյանըծաղկեփունջը ձեռքին մոտեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, այնուհետև հետ վերադարձավ և ծաղկեփունջը նվիրեց Կարինե Պողոսյանին: Պատգամավորները տևական ժամանակ ծիծաղեցին:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Գժանոց ա»։ Ապա Ալեն Սիմոնյանին ասաց. «Էս կարող ա՞ էն վարդերն էին, որոնք դու էիր նվիրել»:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրան ծաղկեփունջ նվիրեց:
Զավեշտալի դեպք ԱԺ-ում․ Արման Աբովյանը ծաղկեփունջը Կարինե Պողոսյանին նվիրելու փոխարեն՝ շփոթմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստի մեկնարկին զավեշտալի միջադեպ գրանցվեց: Նախ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ հայտարարեց առաջին նախագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը հիշեցրեց, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրն է: Պատգամավորները շնորհավորեցին նրան ծափողջույններով:
ԱԺ-ն շարունակում էր նախագծերի քվեարկությունը, երբ ԲՀԿ-ական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, այնուհետև հետ վերադարձավ և ծաղկեփունջը նվիրեց Կարինե Պողոսյանին: Պատգամավորները տևական ժամանակ ծիծաղեցին:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Գժանոց ա»։ Ապա Ալեն Սիմոնյանին ասաց. «Էս կարող ա՞ էն վարդերն էին, որոնք դու էիր նվիրել»:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրան ծաղկեփունջ նվիրեց:
Աղբյուրը՝ tert.am