Տնտեսական

27.05.2020 13:23


Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել, իսկ մանկապարտեզների հաճախելիությունը 8,3% է. Արթուր Ասոյան

Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել, իսկ մանկապարտեզների հաճախելիությունը 8,3% է. Արթուր Ասոյան

Այսօր կառավարության հերթական նիստին տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, անդրադառնալով պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանմանը, նշեց, որ չորս տեսչական մարմինների կողմից են իրականացվում վերահսկողական աշխատանքներ՝ հիմանականում ամենառիսկային հիմնարկներում:

«Մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր պարետի որոշմամբ կփակվեն, այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, խորհրդատվություն է իրականավել 9561 սուբյեկտի մոտ, առողջապահական տեսչական մարմնի կողմից դադարեցվել է 290 տնտեվարող սուբյեկտի գործունեություն, իսկ ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել»,-ասաց նա:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը նշեց, որ այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա, պարզապես հաճախելիությունը շատ ցածր է, և երեխաների 8,3 տոկոսն է հաճախում մանկապարտեզ:

Ոստիկանապետ Արման Սահակյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություններ է կազմել արտակարգ ռեժիմի կանոները խախտելու համար, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտում կազվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսու վարորդների նկատմամբ: Նա նշեց, որ երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է արձանգրություն, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման:

«Այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհին տեղակայվել են անցակետեր»,-ասաց ոստիկանապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ անցակետերի նպատակն այն է, որ համոզվեն, որ որևէ ուղևոր չի երթևեկում առանց դիմակի, անկախ նրանից՝ նույն ընտանիք անդամ են, թե ոչ: «Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան, և ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում: Մենք պայմանավորվել ենք, որ որոշակի բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որ տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում սահմանված կանոնները»,-ասաց ոստիկանապետը և նշեց, որ երեկ նման միջոցառում է տեղի ունեցել Դավթաշեն համայնքում:

«Մեր ակնկալիքն է, որ կանոնների պահպանումը պետք է հասցնել ամենաբարձր մակարդակի, և դա միակ տարբերակն է, որ ունենանք վարակի ամենօրյա ամենացածր ցուցանիշներ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը