ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ոչ բարով նախագահ Ռուբեն Ռուբինյանը սաստիկ նյարդայնացած էր, որ դիմակ չկրելու համար պատժվելու` դահլիճից դուրս հրավիրվելու գաղափարը ոմանց սրտով չէ։
Հատկապես զայրացած էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, ու մարդա մեկի օրինակով թիվ 1 քաղաքական ամբիոնից ամոթանք տվեց, թե բա` «էս մարդը էկել ա Ազգային ժողովում կռվում ա դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն ա։ Սա խայտառակությո՛ւն ա»։
Վերջում, որ ոչ մեկին քիչ չթվա, ավելացրեց` «Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու ա որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ», ձեռքը խփեց սեղանին, կներեք` ամբիոնին, իջավ ու վիրավորված արժանապատվության զգացումով նստեց տեղը։ Լավ է` բանը չհասավ ծեծկռտուքի։
Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո «որպես ինչ ա հիշվելու»` չգիտեմ, բայց ինքը` Ռուբինյանը, վստահաբար պատմության մեջ մնալու է որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության միակ` եզակի և անկրկնելի ղեկավարը, ով ոչ այն է սխալմամբ, ոչ այն է միտումնավոր, «շփոթեց» կողմ և դեմ կոճակները, ու հայտնվեց դիվանագիտական սկանդալի մեջ. դարձավ սակավաթիվ պատգամավորներից մեկը, ովքեր քվեարկեցին ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պատվիրակության «ձայնի իրավունքը» վերականգնելու դեմ։
Իր թիմակից` առողջապահության ոչ բարով նախարար Արսեն Թորոսյանն էլ հարևան Վրաստանի առողջապահության նախարարությանը հրապարակավ մեղադրեց ոչ կոմպետենտության, կորոնավիճակագրությունը կեղծելու մեջ, և իր հերթին հայտնվեց դիվանագիտական սկանդալի կիզակետում։
Հիմա ի՞նչն է ավելի մեծ «խայտառակություն»` դիմակ չկրելու իրավունքի համար կռիվ տա՞լը, թե՞ սեփական էշ խելքից պարբերաբար դիվանագիտական սկանդալների մեջ հայտնվելը` դատեք ինքներդ...
Чья корова бы мычала, твоя бы молчала

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից