Քաղաքական

28.05.2020 10:10


Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան

Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան

Իշխանությունների կողմից հռչակված սահմանադրական ճգնաժամ ասվածը, եթե փակագծերը բացենք հետևյալն է, որ այս Սահմանադրական դատարանը իր կազմով Նիկոլ Փաշինյանին չի հնազանդվում և այդ հարցը պետք է լուծել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին.

«Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որով նրա նկատմամբ ճնշում էր գործադրվում, որ նա հրաժարական տար, հետո վաղաժամկետ օրենքի չարաբաստիկ ընդունումը, այս ամենը պետք է դիտարկել մի շղթայում: Հանրաքվեն արդեն իսկ հակասահմանադրական է, և չէր անցել այն բոլոր ընթացակարգերը, որը պետք է անցներ: Դա Վենետիկի հանձնաժողովին դիմելն էր, դա ՍԴ-ի կարծիքը լսելն էլ և այլն: Բայց ծրագիր էր դրված և անունը դրվում էր ժողովուրդ, որպեսզի վստահ լինեին, որ ժողովուրդը իրենց կողմն է: Այն դեպքում, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը ժողովուրդը չի որոշում, որովհետև ժողովուրդը պետք է միայն ընտրի օրենսդիր և գործադիր իշխանությանը»:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իշխանությունը, հանրաքվեն չեղարկելով, փորձում է իրավիճակին լուծում տալ և խուսափել հակասահմանադրական որոշում կայացնելուց.

«Այս իրավիճակից իշխանությունը ելք է որոնում, բայց ոչ թե հանրաքվեն անելու կամ չանելու համար, այլ ելք է որոնում ևս մեկ «հանճարեղ» լուծում տալու և ՍԴ-ի հարցերը իրենց ցանկությամբ լուծելու համար: Իսկ որ Սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելը նույնպես հակասահմանադրական է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Նպատակը արդարացնում է միջոցները, այս սկզբուքնով է Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում և եթե հաջողվի կգնա մինչև վերջ ունենալու Սահմանադրական դատարանի 9-ը Վահե Գրիգորյաններ»:

Այս խորագրի վերջին նյութերը