Կարծիք

28.05.2020 10:37


Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան»

Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան»

Պնդում առաջին. աշխարհում վերջին ամիսներին լրջագույն բան է փոխվել՝ հայտնվել է COVID-ը։ Այն ազդել է ամեն ինչի վրա, այդ թվում՝ հանրաքվեի, ուստի մենք պետք է հարմարվենք նոր իրավիճակին, փոխենք օրենքները և չեղարկենք հանրաքվեն։

Պնդում երկրորդ. հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասը պահանջում է շուտափույթ հանգուցալուծել «ՍԴ ճգնաժամը»։

Նախ, խիստ կասկածում եմ, որ եթե որևէ հարցման մասնակիցներին երբևէ առաջարկեին թվարկել իրենց հուզող 10 խնդիրները, թեկուզ 1%-ի մոտ այդ ցուցակում լիներ «ՍԴ հարցը»։

Բայց դա չէ ամենակարևորը: Ամենակարևորը հետևյալ հարցն է. էդ անհասկանալի հարցումները ե՞րբ են կատարվել։ До или после? COVID-ից առա՞ջ, թե՞ հետո։ Ակնհայտ է, որ առաջ։ Բա եթե՝ առաջ, ու եթե պնդում եք՝ COVID-ի գալով ամեն ինչ փոխվել է աշխարհում և Հայաստանում, ո՞նց եք հղում կատարում այդ հարցումներին և պնդում, որ «ՍԴ հարցը» հուզում է ՀՀ քաղաքացիների ծանրակշիռ մասին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը