Քաղաքական

29.05.2020 09:43


Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ Գամկրելիձե

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ Գամկրելիձե

Եթե Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հարց բարձրացնի իրեն օգնելու մասին, ապա մենք պատրաստ ենք անել այն ամենն, ինչը մեր իրավասության շրջանակներում է՝ կապված թեստավորման կամ այլ հարցերի հետ:

Ինչպես փոխանցում է Грузия Online-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն էր տեղի ունեցել: Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, միշտ աջակցում ենք միմյանց, մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Եթե կենտրոնը մեզ հարցում ուղղի, որ իրեն օգնություն է անհրաժեշտ, ապա մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր իրավասության շրջանակներում»,-ասել է Գամկրելիձեն:

«Ինչ վերաբերում է բուժման ընթացակարգին, ապա եթե Հայաստանին այսօր անհրաժեշտ է այդ օգնությունը, վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունն ու առողջապահության նախարարությունը չեն մերժի այդ հարցում և կգործադրեն բոլոր ջանքերը: Նախ և առաջ Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է այդ հարցը բարձրացնի, վստահ եմ, Վրաստանը կլուծի այն: Ինչպես գիտեք, վրացիներն առաջինն էին, որ ժամանեցին Սպիտակ երկրաշարժի ժամանակ: Մենք միշտ պատրաստ ենք»,-ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու մասին հարցին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը