Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել` համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան
Վարչական դատարանը համավարակով պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,-ասաց նա։
Նա հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։