Քաղաքական

29.05.2020 15:18


Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:

#ԿրիրԴիմակՓրկիրԿյանքեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը