Կարծիք

29.05.2020 21:08


Ինչո՞ւ չի վրահսկվում դիմակների գինը․ գործ ունենք գերշահույթով աշխատող բիզնեսի հետ

Ինչո՞ւ չի վրահսկվում դիմակների գինը․ գործ ունենք գերշահույթով աշխատող բիզնեսի հետ

Վերջերս ականատես եղանք, թե ինչպես է Փաշինյանը հոխորտում և փաստորեն ասում, որ փչացած է նա, ով իրեն կասկածում կամ մեղադրում է կոռուպցիոն որևէ պրոցեսում լինելու մեջ:

Բացի դա, արդեն օրինաչափ է դարձել, որ ցանկացած անհեթեթության Ազգային ժողովը օրենքի ուժ է տալիս և ստիպում է հանությանը ենթարկել այդ հիմարությանը:

Բազմաթիվ փաստարկներ կան, ըստ որոնց, այն դիմակները, որ ստիպում են մեզ կրել պարզապես անօգուտ են կորոնավիրուսի դեմ: Բացի դա նման դիմակը չի կարելի կրել 3 ժամից ավելի, փաստորեն աշխատող մարդը օրական պետք է փոխի 3-4 դիմակ: Դիմակների գները սկսում են 150-200 դրամից: Այսինքն չի բացառվում, որ մեկ մարդը ստիպված լինի 1 աշխօրի համար գնել 800 դրամի անօգուտ դիմակ:

Այժմ կուզեի մարդկանց տեղեկացնել, որ նույն դիմակների ինքնարժեքը սկսում է 5 դրամից: Այդ նույն դիմակները հարևան Վրաստանում վաճառում են 65-70 դրամ և այն համարվում է շատ շահավետ բիզնես:

Հիմա հարց. Ինչո՞ւ չի վրահսկվում դիմակների գինը Հայասանում: Ինչո՞ւ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար: Ակնհայտ է, որ գործ ունենք գեր-գերշահույթով աշխատող բիզնեսի հետ: Ինչու պետք է 5 դրամանոց դիմակը քաղաքացին գնի 150-200 դրամով:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն էր պտտվում, որ Փաշինյանի բարեկամների հետ փոխկապակցված դիմակների արտադրություն գոյություն ունի...

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը