Կարծիք

29.05.2020 16:50


ՄԻԵԴ որոշումով պետք է ՍԴ-ն առաջնորդվի

ՄԻԵԴ որոշումով պետք է ՍԴ-ն առաջնորդվի

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են դրա բովանդակությունը ինչքան ու ինչպես կարող են՝ պետք է շատ կարեւորել ՄԻԵԴ որոշումը։

Այն աներկբա արձանագրել է իրավական հստակ ու պարզ չափանիշները ու դրանց ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որոնցով պետք է ՍԴ-ն առաջնորդվի։ Սա նշանակում է՝ հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը այլասերել չի կարողանա։ Այսինքն, երբ ՍԴ կվերլուծի ու կտա գնահատական, սրանք չեն կարողանա ասել՝ բայց ի՞նչից եք այդպես ենթադրել։

Ասեմ, որ իշխանությունները շատ էին ցանկանում, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի, բայց ավաղ....

Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի։ Ուշադիր կարդացեք ու մի բան գրելուց առաջ ձեզ մի խայտառակեք։
Ավելի մանրամասն ու դետալային այս որոշմանը կանդրադառնամ ավելի ուշ։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը