Քաղաքական

29.05.2020 18:10


Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում

Ալիև․ Սեղանին ԼՂ կարգավորման փուլային տարբերակն է, 1-ին փուլում՝ հողերի մի մասի ազատում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավոման բանակցությունների առարկան կարգավորման փուլային տարբերակն է։

«Այսօր բանակցությունների սեղանի շուրջ փուլային տարբերակն է քննարկվում։ Չնայած ՀՀ ղեկավարությունն իր պաշտոնական պոպուլիստական հայտարարություններում փորձում է ժխտել դա, սակայն, ըստ էության, բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում՝ հողերի մի մասի ազատում։ Այլ տարբերակ լինել չի կարող»,-ասել է Ալիևը տեղահանվածների համար բնակելի համալիրի բացման ժամանակ, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» պետք է վերականգնվի։ «Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»,-ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, որ երբ 1980-ականներին հոր հետ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում և Շուշիում, այնտեղ ոչ մի խնդիր չի եղել։ «Իմ աչքի առաջ հայերը զգաստ էին կանգնում Հեյդար Ալիևի առջև և ողջունում նրան»,-ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Ալիևն ասել է նաև, որ 20-րդ դարի սկզբին «ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։ Ավելի վաղ թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել էր, թե թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը