Մարտի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ «ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսու կողքին պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 21.55-ին, Տիտոգրադյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց, դեռևս չպարզված առարկայի պայթյունից, բեկորային վնասվածքներ են պատճառվել ճանապարհին կայանված «ԳԱԶել-33312» մակնիշի երկու և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին:
Դեպքի վայրի զննությամբ պայթունի հետևանքով որևէ պայթուցիկ սարքի բեկորներ, մասնիկներ և առարկաներ չեն հայտնաբերվել:
Երթուղային տաքսու կողքին պայթյուն է տեղի ունեցել

Կատարվում է նախաքննություն: