Կարծիք

30.05.2020 14:54


Հենց նոր ոտքի վրա անվստահություն հայտնեցի Կառավարությանը

Հենց նոր ոտքի վրա անվստահություն հայտնեցի Կառավարությանը

Մի փրկարարական մեքենա էր անցնում ու միջից բարձրախոսով հայտարարում՝ «Ձեզ հետ խոսում է կառավարությունը։ Հանրապետությունում նոր կորոնովիրուսի համավարակ է»- дальше по тексту.

Ուշադրություն դարձրեցի՝ խցիկում ոչ մի մորուքավոր չկար, նորմալ քշում էին, աջ ու ձախ ոչ մեկին չհարվածեցին, ուղերձի տեքստը նորմալ հայերենով էր, փողոցային լեքսիկոն չկար, անկապ գոռգոռոց չկար, 100 փաստ չկար, «Կարգին հաղորդումից» մեջբերում չկար…

Բա դուք էլ ի՞նչ Կառավարություն եք, ա՛յ սուտասաններ։

Ու էդպես ոտքի վրա անվստահություն հայտնեցի այն փաստին, որ ինձ հետ խոսում է Կառավարությունը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը