Կարծիք

01.06.2020 15:04


Ո՞րն է եկամուտների համընդհանուր հայտարարագրումը․ բերեմ պատկերավոր օրինակ

Ո՞րն է եկամուտների համընդհանուր հայտարարագրումը․ բերեմ պատկերավոր օրինակ

Կոլեգաս հարցնում է՝ գույքահարկը` հասկացանք, բոլորը պետք է մուծվեն՝ անկախ նրանից, թե ով ինչ գույք ունի, ինչ արժեքի է՝ 500 հազար դրա՞մ, թե՞ 100 միլիոն։ Բա ո՞րն է եկամուտների համընդհանուր հայտարարագրումը։

Բերեմ պատկերավոր օրինակ․
Ենթադրենք՝ դու որևէ օրաթերթի խմբագիր ես, ասենք՝ «Հայկական ժպիտ» և բավականին հայտնի ես, ընդ որում՝ որպես դեղին մամուլի ղեկավար։

Օրերից մի օր օլիգարխներից մեկը քեզ կենդանիների ֆերմա է նվիրում ու ամեն ամիս դրանք պահելու համար ապահովում կերով։ Հիմա դու դա պետք է հայտարարագրես։ Խոզերի գինը թա՞նկ է՝ առավել գումար պետք է տաս, բայց նաև պետք է հիմնավորես, թե խոզերը որտեղից են։

Կամ, ասենք, դու քո տանը նստած քեզ համար հաց ու սոխ ես ուտում, մի ուրիշ մեծահարուստ թխամաշկ պաշտոնյա մի կամազ կահույք է ուղարկում քո տուն։ Դու պարտավոր ես արդեն դրա համար գույքահարկ վճարել, և քանի որ այդ մեծահարուստ պաշտոնյան հավայի էժանագին բան չէր ուղարկի, ուրեմն պետք է ավելի թանկ վճարես։

Կամ, ասենք, մի ուրիշ իշխանական մեծահարուստ մարդ, քո տաղանդը գնահատելով, Երևանի բարձրադիր վարչական շրջաններից մեկում քեզ հողակտոր է նվիրում։ Իհարկե, հետո դու կարող ես քեզ արած լավությունների դիմաց իրեն էլ, տղային էլ հետախուզում հայտարարես ու կալանավորես, բայց պետք է նաև այդ հողի համար գույքահարկ տաս, հիմա՝ ավելի շատ, քանի որ, օրինակ, Ավանում այդ հողը հիմա եռակի թանկ է այն օրվա համեմատ, երբ քեզ նվիրեց դա։

Կամ ասենք, օֆիսիդ ժամկետը լրացել է և քեզ դուրս են հանում գրասենյակից․ հենց այդպես, քաղաքապետարանը որոշել է քեզ հետ պայմանագիրը չերկարացնել։ Դու ընկնում ես դատական քաշքշուկի մեջ, բայց մեկ էլ հանկարծ, որպես երկնքից ընկած պարգև, փաստաթղթերը տալիս են քեզ, թե՝ առ, էս օֆիսը՝ քեզ նվեր։ Այ դրա համար դու պետք է հիմա բարձր գույքահարկ տաս, քանի որ մայրաքաղաքի հենց կենտրոնում գրասենյակային տարածքների գույքահարկն է՛լ ավելի է բարձրանալու։

Այ սա է եկամուտների համատարած հայտարարագրումն ու գույքահարկի բարձրացման արդյունքը։

Հ․Գ․ Բոլոր համընկնումները պատահական են, իսկ եթե չորսն էլ միանգամից համընկնում են նույն անձին, ուրեմն ավելի խիստ պատահականություն է։ )))))

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը