Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կքննարկվի հունիսի 18-ին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության գործով ԲԴԽ նիստը նշանակվել է հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մայիսի 22-ին միայն ԲԴԽ-ն հաստատեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել են միջնորդություն՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:
Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կքննարկվի հունիսի 18-ին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության գործով ԲԴԽ նիստը նշանակվել է հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԲԴԽ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Մայիսի 22-ին միայն ԲԴԽ-ն հաստատեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել են միջնորդություն՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:
Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
Աղբյուրը՝ pastinfo.am