Կարծիք

02.06.2020 12:40


Անբարոյականության հաղթարշավի ակտիվ մասնակից Արթուր Դավթյանը

Անբարոյականության հաղթարշավի ակտիվ մասնակից Արթուր Դավթյանը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ չի բացառել, որ դատախազությունը կբողոքարկի երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում պահելու մասին դատարանի որոշումը:

Կարող ենք համոզված պնդել, որ գործող իշխանությունը իր կամակատար Դավթյանի միջոցով շարունակում է առաջ տանել Քոչարյանի առողջությունը քայքայելու գիծը: Սա զարհուրելի մի երևույթ է, երբ ողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակից բանտարկյալնեին փրկելու համար ազատ են արձակում, իսկ մեզ մոտ պատերազմ հաղթած և տնտեսություն վերականգնած նախագահին ամեն գնով ուզում են գցել համաճարակի երախը:

Դավթյանի անձնական շահագրգրռվածությունն է սա, թե վերևից է հրահանգ ստացել` պարզ չէ: Բայց պարզ է, որ ամեն դեպքում անբարոյականության հաղթարշավի գործող ամենաակտիվ անձանցից մեկը ինքն Է` Արթուր Դավթյանը, ով ոչ միայն չկանգնեց արդարության կողքին, այլև խորացրեց իրավական բեսպրեդելը:

66-ամյա մարդուն, երկու անգամ վիրահատություն տարած մարդուն ամեն գնով ճաղերի հետևում տեսնելու ձգտումը հատուկ է միայն ճիվաղներին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը